ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հաստատել է, որ Կիևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ամերիկյան պատվիրակությունը կիրակի օրը Կիևում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այցը տեղի է ունեցել ամերիկացի ներկայացուցիչների Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց։
«Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդականները նույնպես միացել են Կիևում գտնվող պատվիրակություններին՝ հաջորդ քայլերի շուրջ համատեղ աշխատելու համար», — գրել է Ուիթկոֆը սոցիալական ցանցերում։