Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել առանց թույլտվության բնակվողների հետընդունման համաձայնագրի իրականացման մասին

Ռիգայում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով:

ԱԳՄԱ նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment