Թե բա՝ Россия за нас, Նիկոլ Փաշինյանն է խանգարում. Աթանեսյան

Թե բա՝ Россия за нас, Նիկոլ Փաշինյանն է խանգարում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 7-ին Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք ակտուալ հարցեր։ Ձեռք է բերվել տարբեր մակարդակներում շփումները ակտիվացնելու պայմանավորվածություն։ 

Մի քանի օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Վենսը բացահայտել է, որ Ադրբեջանը Իրանի դեմ գործողություններում աջակցում է Վաշինգտոնին։ Պուտինը Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել Բիշքեկում «ոտի վրա հանդիպումից» և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆին ընդունելուց հետո։ Բիշքեկում Պուտինը Ալիևին անվանել է «ժամանակակից ինտելիգենտ մարդ, որ Ղարաբաղի հայ բնակչությանը վատ ոչինչ չէր անի»։ 

Թե բա՝ Россия за нас, Նիկոլ Փաշինյանն է խանգարում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment