Փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը – armeniatoday.am

Փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում սեպտեմբերի 7-ին բռնկված հրդեհը, հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 14։01-ին ահազանգ է ստացվել, որ լճին հարակից ձորում այրվում են խոտածածկույթն ու եղեգնուտը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին, մարվել՝ ժամը 15։14-ին։

Leave a Comment