Ստորագրվել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ արձանագրություն

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև արձանագրություն՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ, հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում է։ Արարատ Միրզոյանն այցի շրջանակներում հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ։ 

Leave a Comment