«ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը». #ABC

«ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը». #ABC

ԱՄՆ-ն ցանկանում է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը մինչև այս ձմեռ, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։

«Ամերիկյան պատվիրակությունը լուրջ է ընդունել Մոսկվայում և Կիևում կայացած հանդիպումները՝ հավելելով, որ այս այցելությունները «միայն ցուցադրական չեն»… Ամերիկյան կողմը ցանկանում է ավարտել հակամարտությունը մինչև ձմեռ», – գրել է հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Ավելին, հեռուստաալիքին հարցազրույց տված Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով, ամերիկյան պատվիրակությունը Կրեմլին ներկայացրել է խաղաղ կարգավորման ճանապարհին «հաջորդ քայլերի էական ծրագրեր»։

Leave a Comment