Աստերոիդը հայտնվել է Երկրի մթնոլորտում՝ Բալիից 600 կմ հարավ

Աստերոիդը հայտնվել է Երկրի մթնոլորտում՝ Բալիից 600 կմ հարավ

Ինդոնեզիայի Բալի կղզուց ոչ հեռու՝ Հնդկական օվկիանոսի երկնքում, Երկրի մթնոլորտ է մուտք գործել մոտ մեկ մետր տրամագծով աստերոիդ։ Հաշվարկային տվյալներով՝ դրա հնարավոր անկման գոտին գտնվել է Հնդկական օվկիանոսի ջրատարածքում՝ Բալիից մոտ 600 կիլոմետր հարավ։

Գիտնականների խոսքով՝ նման փոքր չափերի երկնային մարմինները լուրջ վտանգ չեն ներկայացնում, քանի որ, որպես կանոն, ամբողջությամբ քայքայվում և այրվում են մթնոլորտի խիտ շերտերում, իսկ Երկրի մակերևույթ են հասնում միայն փոքր բեկորներ։ Բացի այդ, հնարավոր անկման վայրը գտնվում է սակավաբնակ տարածքում։ Ըստ նրա՝ տարածաշրջանի համար իրական վտանգ կարող են ներկայացնել առնվազն 5–10 մետր տրամագծով և ավելի խոշոր երկնային մարմինները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment