Ռուսական հարվածից Ուկրաինայում վնասվել է Dunhill և Kent արտադրող ծխախոտի գործարանը

Ռուսական հարվածից Ուկրաինայում վնասվել է Dunhill և Kent արտադրող ծխախոտի գործարանը

Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ծխախոտի արտադրությամբ զբաղվող գործարան։ Համացանցում տարածվում են հարվածի հետևանքները պատկերող տեսանյութեր։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանը արտադրում է մի շարք հայտնի ապրանքանիշերի ծխախոտներ, այդ թվում՝ Dunhill, Kent, Lucky Strike, Pall Mall, Vogue, Rothmans և «Прилуки», ինչպես նաև glo տաքացվող ծխախոտային համակարգերի համար նախատեսված ստիքեր։

Ըստ նախնական տեղեկությունների, հարվածի պահին գործարանի աշխատակիցների շրջանում զոհեր չեն եղել։

Դեպքի հետևանքով ձեռնարկության տարածքում և շինություններում արձանագրվել են վնասներ։ Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, իսկ հարվածի հանգամանքներն ու պատճառված վնասի չափը ճշտվում են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment