«Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ»․ Ոսկան Սարգսյան

«Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ ազդարարում են 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման սկիզբը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի Նորագավթի հատվածի էստակադայի, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի և Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անավարտ հատվածի կառուցումը։ Անցած 8 տարում այնքան բան եք ազդարարել, որ չեք արել՝ ակադեմիական քաղաքի, մետրոյի Աջափնյակի կայարանի, Դիլիջան-Սևան նոր թունելի կառուցումը, Գյումրիի չոր նավահանգստի գործարկումը, Մարս թռչելու ծրագրին Հայաստանի մասնակցությունը և այլն։ Աջափնյակի մետրոյի կայարանն էլ չեք ազդարարո՞ւմ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment