Ո՞վ է դառնալու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, նախատեսվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Մեր տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ պաշտոնում, ըստ Armlur.am-ի տեղեկությունների, առաջադրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիանա Ղահրամանյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն է։ Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է օգոստոսի 20-ին։

Սոնա Գրիգորյան

Leave a Comment