Ինչու Ազգային ժողովի աշխատակազմը ամբողջական չի վճարում նախկին աշխատակիցների վերջնահաշվարկը, ինչից դրդված քաղաքացիները դիմում են դատարան։
Մեզ հայտնի դարձավ, որ Սվետլանա Համբարձումյանը վերջնահաշվարկի գումարից պահում կատարելն անօրինական ճանաչելու, պակաս վճարված գումարը վերադարձնելու, չօգտագործված արձակուրդի օրերի համար վճարում կատարելուն և Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի կանոններով կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք վճարելուն պարտավորեցնելու համար հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի։
Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։
Փաստացի աշխատակիցները բանավոր կերպով խնդիրը չեն կարողացել լուծել և դատարանի միջոցով են ԱԺ աշխատակազմի դեմ պահանջներ ներկայացրել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․