Անտոնելլին պատմական արդյունք է գրանցել Մոնցայի Գրան պրիում

Անտոնելլին պատմական արդյունք է գրանցել Մոնցայի Գրան պրիում

«Մերսեդեսի» երիտասարդ իտալացի ավտոարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելլին Մոնցայի Գրան պրիում գրանցել է եզակի արդյունք՝ հաղթանակ տանելով մեկնարկային 19-րդ դիրքից հետո։

Անտոնելլին դարձել է Ֆորմուլա 1-ի պատմության երրորդ ավտոարշավորդը, որին հաջողվել է հաղթել՝ մրցավազքը սկսելով հենց 19-րդ դիրքից։ Իտալացի մարզիկը սեփական երկրի Գրան պրիում կարողացել է հաղթահարել մեկնարկային դիրքի մեծ տարբերությունը և հասնել առաջին տեղին։

Նման արդյունք նախկինում գրանցել էր Բիլ Վուկովիչը, որը 1954 թվականին հաղթել էր Ինդիանապոլիսի 500 մղոնանոց մրցավազքում՝ նույնպես մեկնարկելով 19-րդ դիրքից։ Այդ ժամանակ մրցարշավը հաշվարկվում էր Ֆորմուլա 1-ի առաջնության շրջանակում։

Ֆորմուլա 1-ի պատմության մեջ կա միայն մեկ դեպք, երբ ավտոարշավորդը հաղթել է՝ մեկնարկելով 19-րդ դիրքից ավելի ցածր։ 1983 թվականի ԱՄՆ-ի Գրան պրիում Ջոն Ուոթսոնը հաղթանակ էր տարել՝ մեկնարկելով 22-րդ հորիզոնականից։

Այդ մրցավազքում ուշագրավ արդյունք էր գրանցել նաև Ուոթսոնի «Մակլարեն» թիմակից Նիկի Լաուդան։ Ավստրիացի ավտոարշավորդը 23-րդ մեկնարկային դիրքից բարձրացել էր մինչև երկրորդ հորիզոնական՝ մրցավազքն ավարտելով պոդիումի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment