
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կունենան քննարկելու Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու երկրների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ համակողմանիորեն քննարկելու երկկողմ հարաբերությունները։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման և համապատասխան հանրաքվեի անցկացման մասին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ նա РИА Новости-ին հայտնել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն ժամկետները դեռևս որոշված չեն։