Սեպտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի քարանձավների և կարստի միջազգային օրը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան:

Հյուրեր՝ կենսաբան, կենսաբանական գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական խմբի ղեկավար Նուշիկ Զարիկյան և «Արմ Քարանձավագիտական Ցանց» (Armenian Speleological Network) հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ․ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտ. ինստիտուտի աշխատակից Տիգրան Արմենյան

Թեման՝ Քարանձավների և կարստի միջազգային օրը, որը սեպտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի։ Երկօրյա միջոցառումների շրջանակում կներկայացվի Հայաստանի քարանձավային հարուստ ժառանգությունը, դրանց գիտական, բնապահպանական և զբոսաշրջային ներուժը, ինչպես նաև նախատեսված են քարանձավների ուսումնասիրությանն ու ճանաչմանը նվիրված հետաքրքիր նախաձեռնություններ։ (Facebook⁠)

Կխոսենք նաև քարանձավների միլիոնավոր տարիների պատմության, յուրահատուկ էկոհամակարգերի և այն մասին, թե ինչ բացահայտումներ են թաքնված Հայաստանի ստորգետնյա աշխարհում։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Հարցում` Կարող եք մասնակցել նաև մեր հարցմանը՝ հետևյալ հղմամբ

Leave a Comment