
Առնվազն 11 մարդ, այդ թվում՝ 6 երեխա է զոհվել Ինդոնեզիայի Կենտրոնական Պապուա նահանգի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է գիշերն ու արագ տարածվել։ Ոչնչացվել է մոտ 40 շինություն։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հրդեհը հաջողվել է մեկուսացնել առավոտյան։ Կրակի մեծ մասշտաբի և շինությունների՝ միմյանց մոտ գտնվելու պատճառով հրդեհաշիջման աշխատանքները երկար են տևել։ Հրդեհի պատճառը պարզվում է։