Սոչիում արջը ներխուժել է Կրասնայա Պոլյանայի 5-աստղանի հյուրանոց

Սոչիում արջը մտել է Կրասնայա Պոլյանա ավանում գտնվող 5-աստղանի հյուրանոց: Տեսահսկման տեսախցիկի արձանագրած կադրերը, որոնցում պատկերված է գիշատիչը, հրապարակել է Mash տելեգրամյան ալիքը:

Գազանն այցելել է «Պոլյանա 1389» շքեղ հյուրանոցը: Սնունդ փնտրելիս կենդանին մտել է օժանդակ տարածք, ապա զբոսնել հյուրանոցի միջանցքներով: Աշխատակիցը բախվել է գիշատչին և, դույլը ձեռքին՝ դիմել փախուստի: Շուտով արջն ավարտել է շրջայցն ու ինքնուրույն դուրս եկել փողոց:

Leave a Comment