Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք հրատապ հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք հրատապ հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում, նշվում է հաղորդագրության մեջ։
