Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց

Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց

07.09.2026 | 13:03

Սեպտեմբերի 8-ին մեկնարկում է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատավարությունը։

Դատավարության մեկնարկից առաջ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, «Մայր Հայաստան»-ը հրավիրում է բողոքի ակցիայի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց։

Մեր պահանջներն են՝

1. Դատավարությունն անցկացնել բաց, հրապարակային և թափանցիկ ձևով։

2. Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։

3. Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և քաղաքական ուժերին՝ միանալու ակցիային և միասին բարձրաձայնելու մեր բողոքն ու պահանջը՝ հանուն արդարադատության և օրենքի գերակայության։

Հրավիրում ենք նաև ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա գտնվել և լուսաբանել բողոքի ակցիան։

ԲԴԽ-ի դիմաց (Կորյունի 17)

Սեպտեմբերի 7

Ժամը 12:00Սոնա Աղեկյան

Մեկնաբանություններ

Leave a Comment