Ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում. Սուրենյան


Հասարակություն


«Եղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու, հիմնականում գտնվելու ենք անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում»,- հայտնում է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ 

Այսօր՝ կեսօրից հետո ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում, սեպտեմբերից 8-13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ 

Սուրենյանը հայտնեց, որ ջերմաստիճանը կնվազի  4-6 աստիճանով, բայց սեպտեմբերց 10-ից Հայաստան կրկին կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սեպտեմբերի 10-12-ը ջերմաստիճանը որքան նվազել էր, այդքան էլ կբարձրանա։ 


Leave a Comment