Իրանը փորձարկել է նոր hականավային hրթիռ. այն անցել է ամերիկյան ավիակրի վրայով



Tert.am-ը գրում է.


Իրանը փորձարկել է նոր hականավային hրթիռ. այն անցել է ամերիկյան ավիակրի վրայով: Այդ մասին աղբյուրները հայտնել են Press TV հեռուստաալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Մենք առաջին անգամ ենք փորձարկել մեր հականավային հրթիռն ուղղակիորեն ամերիկյան ռազմական նավի վրայով», – հայտարարել է իրանական անվտանգության ծառայության ներկայացուցիչը։

Ավելի ուշ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հաստատել է փորձարկման անցկացումը՝ հստակեցնելով, որ ավիակիրը շտապել է լքել թեստավորման գոտին արձակումից անմիջապես հետո։


Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր իրանական երեք նավթային լցանավի հարվածների ենթարկելու մասին:

«Կենտրոնական հրամանատարության ուժերը սեպտեմբերի 5-ին հարվածներ են հասցրել իրանական երեք նավթային տանկերների այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ էր արձակել տարածաշրջանային ջրերը հսկող ԱՄՆ երկու նավերի ուղղությամբ»,- ասված էր CENTCOM-ի հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment