
«Եթե դուք վստահ եք, եթե դուք թափանցիկ եք, եթե դուք գիտեք, որ այդ մեղադրանք կոչվածը հնարովի չէ, փուչիկ չէ, քաղաքական պատվեր չէ, արեք բաց դատավարություն, մենք պատրաստ ենք դրան»,- այսօր ԲԴԽ դիմաց «Մայր Հայաստան»-ի ակցիայի ժամանակ ասաց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ «Բուն դատավարությունը պետք է տեղի ունենա բաց, հրապարակային, հանրության համար հասանելի, որովհետև մայիսից երկրի քաղաքական իշխանության շուրթերով սահմանվել է մեղադրանք, որը նախաքննության փուլում ու դատարան ուղարկված գործի մեջ արդեն իսկ փլվել է․ հավաքագրում չկա, 623 հազար դոլարի ստացում չկա ու այդպես շարունակ, չկա՛, չկա՛, հերքվել է այդ ամենը»,- նշեց Սուքիասյանը և շարունակեց․ «Պահանջում ենք նաև, որպեսզի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն՝ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցով՝ ընդհուպ մինչև առհասարակ խափանման միջոցի վերացում»։