
«Գիտեմ, որ ունենք դեպքեր, երբ մեր աշխատակիցները խնդիրը լուծելու փոխարեն, իրենց հնարամտությունն օգտագործում են արհեստական բանականության օգտագործմամբ պատասխանները կեղծելու վրա: Ուզում եմ ասել, որ մենք դա տեսնում ենք»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Էդ աշխատակիցները պատժվում են… Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ ենք սենց բան անում: Ո՞վ ա պատկերացրել, որ հնարավոր ա չարած աշխատանքն ուղղակի ԱԲ-ով փակել»,- հավելել է նա: