Երկրի ջերմության կուտակման տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Ազիզյան – armeniatoday.am

Երկիր մոլորակի ջերմության կուտակման տեմպը վերջին 26 տարիների ընթացքում ավելի քան եռապատկվել է, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հղում անելով NASA-ի CERES արբանյակային դիտարկումներին։

CERES-ի տվյալներով՝ արբանյակային դիտարկումները թույլ են տալիս համեմատել Երկրի կողմից կլանված արևային էներգիայի քանակը տիեզերք վերադարձված ջերմային էներգիայի քանակի հետ։ Այս երկու մեծությունների տարբերությունը ցույց է տալիս Երկրի համակարգում կուտակվող ավելցուկային ջերմությունը, նշել է Ազիզյանը։

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն (ՀՕԿ) այս համատեքստում զգուշացրել է օդի որակին սպառնացող ռիսկերի աճի մասին: Կազմակերպության նոր տեղեկագրի համաձայն՝ անտառային հրդեհների և ջերմային ալիքների պատճառով աղտոտվածության աճը կարող է խաթարել օդի որակը բարելավելու և մարդու առողջությունն ու էկոհամակարգերը պաշտպանելու ջանքերը:

ՀՕԿ-ը նշում է, որ մանր մասնիկային նյութը (PM2.5) և գետնամերձ օզոնը հատուկ սպառնալիք են ներկայացնում: 2025 թվականին PM2.5 կոնցենտրացիաները գերազանցել են երկարաժամկետ միջինները մի շարք շրջաններում, այդ թվում՝ Հյուսիսային Կանադայում, Ռուսաստանի որոշ հատվածներում և Արևմտյան-Կենտրոնական Աֆրիկայում՝ հրդեհների ակտիվության աճի պայմաններում: Անտառային հրդեհներից առաջացող ծուխը կարող է տարածվել հարյուրավոր կամ հազարավոր կիլոմետրեր՝ վատթարացնելով օդի որակը հրդեհի վայրից հեռու:

Օդի որակը շարունակում է մնալ հրատապ խնդիր նաև Հայաստանում: 2025 թվականի նոյեմբերին Երևանում աղտոտվածության մակարդակը նորման գերազանցել է 1.4-4 անգամ: 

Կարդացեք նաև՝ 

«Խեղդվում ենք, օդ չկա շնչելու», «աղտոտվածություն չենք նկատում». հարցում՝ Երևանում օդի որակի մասին

Երևանցիների 29,6%-ն օդի աղտոտվածությունն է համարում ամենակարևոր խնդիրը, 26,5%-ը՝ խցանումները. հարցում

Leave a Comment