Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ SofaScore-ի վարկածով։
SofaScore-ը տուրի լավագույններին ընտրել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղի և ստացած գնահատականների հիման վրա։ Սպերցյանը հայտնվել է տուրի ամենաբարձր գնահատված ֆուտբոլիստների թվում։
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև «Ալ-Իթիհադի» հարձակվող Ջորջ Իլենիխենան և «Ալ-Թաավունի» դարպասապահ Մայիլսոնը։
5-րդ տուրում «Ալ-Ահլին» խոշոր հաշվով հաղթել է «Ալ-Ռիյադին»՝ ընդհատելով երկու անընդմեջ պարտությունների շարքը։
Կարդացեք նաև՝
