Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության լեռներում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով 11 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ` հանրապետության գծով ԱԻՆ–ը։
«Ցավոք, 11 մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ 6 լեռնագնացների ճակատագիրն անհայտ է մնում։ Խմբում ընդհանուր 33 մարդ է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բեզենգիի կիրճում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության լեռներում կորած լեռնագնացների որոնողական խմբավորումն ուժեղացվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: