Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն անդրադարձել է Թենիսի միջազգային ակադեմիայի կառուցման աշխատանքներին։
Նրա խոսքով, նախաձեռնվել է խորհրդատուի ընտրության մրցութային ընթացակարգ՝ հաշվի առնելով ակադեմիայի առանձնահատկությունն ու գործատուի բարդությունը. «Որպեսզի խորհրդատուի աջակցությամբ կարողանանք մշակել ներդրումային ծրագիր և ներդրողի ընտրության մրցութային փաթեթ, որը կներառի ներդրողին ներկայացվող պահանջները, ակադեմիային ներկայացվող պահանջները, ինչպես նաև ակադեմիային կառավարման հետ կապված լուծումները»,- ասել է նա՝ հավելելով, որ այս շաբաթվանից կսկսվեն աշխատանքները։ Ըստ Թևանյանի՝ 6 շաբաթվա ընթացքում կստեղծվի ներդրումային ծրագրի ու մրցութային փաստաթղթերի փաթեթ. «6 շաբաթ անց կկարողանանք հայտարարել ներդրողի ընտրության մրցութային ընթացակարգ և ընտրել ակադեմիա կառուցող գործընկերոջը»։
