Մենք դա տեսնում ենք և այդ աշխատակիցները պատժվում են. Տիգրան Ավինյան

Մենք դա տեսնում ենք և այդ աշխատակիցները պատժվում են. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով քաղաքացիների ահազանգերին ու բարձրացրած հարցերի տրված պատասխաններին։ Նա նշել է, որ որոշ ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակազմերի մոտ խնդիր է տեսել. «Ունենք դեպքեր, երբ մեր աշխատակիցները, խնդիրը լուծելու փոխարեն, իրենց հնարամտությունն օգտագործում են՝ արհեստական բանականությամբ պատասխանները կեղծելու վրա։

Մենք դա տեսնում ենք, այդ աշխատակիցները պատժվում են։ Ուզում եմ հասկանալ՝ ով է պատկերացրել, որ հնարավոր է չարած աշխատանքները ԱԲ-ով փակել։ Մեզ մոտ բոլոր տվյալները ստուգվում են կրկնակի-եռակի անգամ»,- ասել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment