Լիբանանում հայտնել են Իսրայելի հարվածների հետևանքով 11 զոհի մասին

Լիբանանում հայտնել են Իսրայելի հարվածների հետևանքով 11 զոհի մասին

Վաղ առավոտյան Իսրայելի կողմից Լիբանանի հարավում գտնվող Քֆար Ռումման քաղաքի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա, հայտնում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը (NNA)։

Լրատվամիջոցի տվյալներով՝ քաղաքում ավերվել է եռահարկ շենք, որտեղ զոհվել է 9 մարդ, ևս 5-ը վիրավորվել են։ Հարձակման է ենթարկվել նաև բուժաշխատողների մեքենան, որի հետևանքով զոհվել է 2 բուժաշխատող։

Նշենք, որ վերջին օրերին Իսրայելն ակտիվացրել է Լիբանանի հարավի ռմբակոծությունները՝ չնայած հունիսին հաստատված հրադադարին, որը պետք է դադարեցներ իսրայելական զինուժի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև մարտերը։ Կիրակի Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ էր զոհվել։

Leave a Comment