Քոչարյանը հրաժարվել է աշխատել Գաբրիելյանի հետ․ ԶԼՄ – armeniatoday.am

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է նույն հանձնաժողովի անդամ լինել, գրել է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

8-րդ գումարման ԱԺ-ում հանձնաժողովը ղեկավարում էր Քոչարյանը, իսկ 9-րդ գումարման խորհրդարանում այդ պաշտոնում նրան փոխարինել է ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Կայքի աղբյուրների պնդմամբ՝ Քոչարյանը չի ցանկացել աշխատել արդեն Գաբրիելյանի ղեկավարած հանձնաժողովում։ Կայքի տեղեկություններով՝ Քոչարյանը տեղափոխվել է ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողով` անդամի կարգավիճակում:

Կայքն անդրադարձել է նաև դեռ նախորդ գումարման ԱԺ-ում Քոչարյանի և Գաբրիելյանի միջև վատթարացած հարաբերություններին։ Ըստ աղբյուրի՝ լինելով նույն հանձնաժողովում, նրանք նույնիսկ չեն բարևել միմյանց։ Որպես տարաձայնությունների պատճառ նշվում է Քոչարյանի սահմանած արգելքը․ նա հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներին թույլ չէր տալիս ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին և զեկույցի բովանդակությանը։

Գաբրիելյանը հանձնաժողովի նախագահ էր ընտրվել օգոստոսին։ 

Կարդացեք նաև՝ 

Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի գլխավորի Պաշտպանության հանձնաժողովը․ ԶԼՄ

Leave a Comment