
Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը, խոսելով Արտաշատի խճուղի Մ2 հյուսիս-հարավ միջպետական ճանապարհը Հ8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի մասին, ասաց, որ պատրաստ են մեկնարկել շինաշխատանքները, ընթանում են տեղանքի ուսումնասիրություններ: «Բազմաչարչար Նորագավթի էստակադան… էս էստակադան վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում, կարո՞ղ ա բլոգերներն են կառուցում»,- արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Բաբայանը նշեց. «Բլոգերները շուտով կսկսեն նաև այս մասին խոսել, նման փորձեր տեսել ենք…»: Ավինյանն ասաց. «Խնդրենք, որ էս էստակադան էլ կառուցեն, արագ տեմպ տան էս աշխատանքներին, թե չէ ինչ-որ դանդաղում ենք»: