Հայտնի է «Միսս Աշխարհ 2026»-ի հաղթողը

Հայտնի է «Միսս Աշխարհ 2026»-ի հաղթողը

Սեպտեմբերի 5-ին՝ Վիետնամի Նյաչանգ քաղաքում տեղի ունեցած «Միսս Աշխարհ 2026» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ջոհեյրի Մոլան։ Նշվում է, որ նա ուսուցչուհի է, լրագրող և հասարակական գործիչ։ Թագը նրան փոխանցել է նախորդ տարվա հաղթողը՝ Թաիլանդի ներկայացուցիչ Օպալ Սուչատա Չուանգսրին։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Իսպանիայի և Մալայզիայի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 111 մասնակից։

https://www.youtube.com/watch?v=SxXDIpqDbLk
Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը դարձել է «Միսս Աշխարհ 2026»-ի հաղթողը

Leave a Comment