Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան

Երթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա է. Տիգրան Ավինյան

Ուզում եմ հստակ արձանագրել այն խնդիրները, որ մեզ համար գերակա են՝ ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրները, գնալով աճող մարդատար մեքենաների քանակը, տարատեսակ հատվածներում այդ մեքենաների ապօրին կանգառներն են,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստում։ Նա շեշտռել է, որ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը, պետք է հասկանալ՝ այդ կանգառներից ինչպես են դուրս բերվելու կայանված մեքենաները, «որ մեր հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի»։

Քաղաքապետը նաև շեշտել է, որ ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն։ Նա հանձնարարել է կենտրոնանալ այդ խնդիրների վրա. «Շատ դեպքերում հանրային տրանսպորտում արձանագրում ենք, որ ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ՝ ունենք ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, ինչը բերում է կանգառներում մարդկանց  ծանրաբեռնվածությանն ու հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը։ Հետևապես, տրանսպորտի երթևեկելի գոտիները մեզ համար պետք է լինեն առաջնահերթ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment