Սեպտեմբերի 7-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-21 մ/վ։ Սեպտեմբերի 7-8-ն օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը՝ փոփոխական ամպամածություն։ Ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 17-20 մ/վ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի +26…+28 աստիճան։
Շիրակում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16…+20, Կոտայքի լեռներում՝ +15…+19, նախալեռներում՝ +22…+26, Գեղարքունիքում՝ +14…+19, Լոռիում՝ +19…+22, Տավուշի նախալեռներում՝ +19…+23, հովիտներում՝ +24…+28 աստիճան։
Արագածոտնի լեռներում ցերեկային ջերմաստիճանը կլինի +14…+18, նախալեռներում՝ +21…+26, Արարատի նախալեռներում՝ +25…+28, հովիտներում՝ +27…+29, Արմավիրում՝ +27…+29 աստիճան։
Վայոց ձորի լեռներում սպասվում է +15…+19, նախալեռներում՝ +27…+30, Սյունիքի լեռներում՝ +17…+21, նախալեռներում՝ +22…+26, հովիտներում՝ +29…+32 աստիճան տաքություն։
Արցախում սպասվում է ամպամած և անձրևային եղանակ։ Ստեփանակերտում ցերեկային ջերմաստիճանը կլինի շուրջ +25 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
