«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մեծ առավելությամբ հաղթում է Գերմանիայում կիրակի օրը Սաքսոնիա-Անհալթ ֆեդերալ հողի լանդթագի (խորհրդարանի) ընտրություններում։
2661 ընտրատեղամասերի տվյալների 100%-ի հաշվարկից հետո «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է քվեների 43,8%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ քվեների 17,2%-ով, երրորդը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է 9,3%:
Հինգ տոկոսանոց շեմը կարողացել է հաղթահարել նաև ձախ պահպանողական «Սահրա Վագենկնեխտի միությունը», որը ստացել է քվեների 5,3%-ը։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ընտրական ցուցակի առաջնորդ Ուլրիխ Զիգմունդը ավելի վաղ ընտրությունների արդյունքն անվանել էր պատմական և հայտարարել, որ իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ցանկանում են «վարել ավելի լավ քաղաքականություն քան ներկայիսն է»։ Ընդ որում, Զիգմունդի խոսքով, կուսակցության ծրագրային դիրքորոշումները, օրինակ՝ Ներգաղթի կտրուկ կրճատման վերաբերյալ, քննարկման ենթակա չեն։
«Խոսքը միայն Սաքսոնիա-Անհալթի մասին չէ։ Սա ազդանշան է ամբողջ Գերմանիայի համար»,- աջակիցներին հայտարարել է Զիգմունդը։
