Մշտնջենական բազուկներ

Մշտնջենական բազուկներ

07.09.2026 | 00:07

Աստծո իշխանությունն ու նրա բազուկների

Մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող

լինի (Բ. Օրինաց)։

Բազուկներ. պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր և իմ Հոր, որ երկնքում է:

Մարդն իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան ապահով ապաստանի: Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել: Մի տեղ, որ ոչինչ և ոչ ոք չկարողանա խանգարել իրեն:

Հաճախ ասեք դուք ձեզ.

«Նա մեր ապավենն է»:

Ասեք այնքան, մինչև որ այս ճշմարտությունը ձեր էության մասը դառնա: Ասեք այնքան, մինչև համոզվեք ու վստահ լինեք, որ ոչինչ չի կարող ձեզ վախեցնել:

Զգացեք այս ոչ միայն մինչև վախի անհետանալը, այլ մինչև այն ժամանակ, երբ ուրախության երգը զրնգա ձեր հոգիներում:

Հավիտենական ապավեն:

Մշտնջենական բազուկներ, որոնք ոչ միայն չգիտեն հոգնել, այլև ապահով են ու վստահելի:

Մեկնաբանություններ

Leave a Comment