
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում Լուսնի պատկեր է հրապարակել՝ գրելով, որ այն պատկանում է Միացյալ Նահանգներին։
«Լուսինը մերն է», – գրված է Լուսնի լուսանկարի վրա։ Վերնագրի վերջում կցված է ԱՄՆ-ի դրոշ։
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել է տարբեր տարածքների և աշխարհագրական օբյեկտների, այդ թվում՝ Վենեսուելայի և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն ունենալու մասին։
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի նախագահը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող Օնտարիո լիճը վերանվանվել է «Ամերիկա լիճ»։
Անցյալ տարվա հունվարին Թրամփը հրամայել էր Մեքսիկական ծոցը վերանվանել «Ամերիկյան ծոց», իսկ Ալյասկայի Դենալի լեռը վերանվանել «Մաքքինլի լեռ»։