Առնո Ավետիսյանը հաղթել է Bohdan Tomaszewski Cup 2026 պատանեկան մրցաշարում – armeniatoday.am

16-ամյա թենիսիստ Առնո Ավետիսյանը հաղթող է դարձել Վարշավայում անցկացված Bohdan Tomaszewski Cup 2026 միջազգային պատանեկան մրցաշարում, հայտնում է Tennis Europe-ը։

Մենախաղի եզրափակիչում Ավետիսյանը 6։2, 7։5 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկին։ Մրցաշարի ընթացքում հայ թենիսիստը հաղթել է նաև երեք լեհ և մեկ սերբ մարզիկի։

Զուգախաղում Ավետիսյանն ու ուկրաինացի Վլադիսլավ Բոգոմոլկինը եզրափակիչում 6։2, 6։2 հաշվով առավելության են հասել լեհական զույգի նկատմամբ։

Ավետիսյանը Վարշավայում ելույթն ավարտել է երկու չեմպիոնական տիտղոսով՝ մենախաղում և զուգախաղում։

Այս հաղթանակն առաջինն է Հայաստանի պատմության մեջ Tennis Europe-ի առաջին կարգի պատանեկան մրցաշարում։

Bohdan Tomaszewski Cup 2026-ը Վարշավայում անցկացվել է օգոստոսի 23-29-ը։ Այն Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների առաջին կարգի մրցաշար է։

Leave a Comment