Ամերիկացի երգչուհի Cardi B-ն Vogue Arabia-ի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքի համար ընտրել է լիբանանահայ դիզայներ Կրիկոր Ջաբոտյանի հարսանեկան հավաքածուի զգեստը։
Cardi B-ն ներկայացել է Al Maktoub 2026 (Chapter XIII) հավաքածուի սպիտակ «ջրահարս» ոճի զգեստով։ Մարմինն ընդգրկող վերնամասով և դեպի ներքև աստիճանաբար լայնացող կիսաշրջազգեստով զգեստը լրացնում է երկար քղանցքը։ Բաց ուսերով վերնամասը զարդարված է ասեղնագործությամբ և ձեռագործ ժանյակե տարրերով։
Ջաբոտյանը հայազգի լիբանանցի դիզայներ է։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել է 2008 թվականին։ 2019 թվականին Ջաբոտյանն արժանացել է Fashion Trust Arabia Prize մրցանակին՝ Couture անվանակարգում։ Նա նաև արժանացել է Best Designer in Evening Wear մրցանակին։
Դիզայների հաճախորդների թվում են Մերձավոր Արևելքի երկրների թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ և աշխարհահռչակ աստղեր։
