Կիև գնալու ճանապարհին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ուիթքոֆֆին և Քուշներին մատուցվել են Ղրիմի ուտեստներ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄները։
Սոցիալական ցանցերում շրջանառվում են լուսանկարներ։
Նշվում է, որ Ռժեշովից «Ուկրզալիզնիցա» գնացքում ամերիկացի հատուկ դեսպանորդներին հյուրասիրել են «Սելյամ» ռեստորանի ճաշացանկից Ղրիմի թաթարական ավանդական ուտեստներով։
