Ուիթկոֆը հայտարարել է, որ Մոսկվայում կառուցողական և բովանդակալից զրույց է ունեցել Պուտինի հետ Ուկրաինայի հարցով:
Նա հավելել է, որ ութ անգամ Մոսկվա է մեկնել բանակցությունների համար, և ամեն անգամ Պուտինն ու իր թիմը հարգանքով են վերաբերվել իր պատվիրակությանը:
Ավելի վաղ Ուիթկոֆը հայտարարել էր, որ կարծում է, ուկրաինական հակամարտության կողմերը պետք է փոխզիջումների գնան և հաղթահարեն տարաձայնությունները:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն հույս ունի հաջողության հասնել Ուկրաինայի հարցով վիճելի հարցերի կարգավորման հարցում։