Համացանցում քննարկում են Թրամփի նոր սանրվածքը – armeniatoday.am

Համացանցում քննարկվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները, որոնցում նրա մազերը սովորականից ավելի մուգ երանգ ունեն, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Independent թերթին։

Օգտատերերի ուշադրությունը գրավել են ուրբաթ օրը Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքի օդանավակայանում արված կադրերը։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը իջնում նախագահական Air Force One ինքնաթիռի սանդուղքով։

Լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել քաղաքական գործչի արտաքինի փոփոխությանը․ մազերի ավելի մուգ երանգի պատճառով նրա սանրվածքը սկսել է այլ կերպ երևալ։

Leave a Comment