Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին` շրջափակման շարունակության դեպքում հարվածներն ավելի ուժեղ կլինեն

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին` շրջափակման շարունակության դեպքում հարվածներն ավելի ուժեղ կլինեն

ԻԻՀ կենտրոնական «Խաթամ ալ-Անբիա» շտաբը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ իրանական նավերի նկատմամբ խոչընդոտների և Իրանի ծովային շրջափակման շարունակության դեպքում տարածաշրջանում ամերիկյան ռազմական նավերի դեմ Իրանի զինված ուժերի հարվածներն ավելի ուժեղ կլինեն։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ, գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին շաբաթ երեկոյան հայտարարել է, որ իրանական նավերի նկատմամբ շարունակվող թշնամական գործողությունների, անկայունության ստեղծման և խոչընդոտների, ինչպես նաև Իրանի ծովային շրջափակման շարունակության դեպքում, տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ Իրանի հարվածներն ավելի ուժեղ և ավելի ընդլայնված կլինեն։

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի

Leave a Comment