Պատերազմի հարցը, Տեր-Պետրոսյանի հրաժարականը, Բաքու այցը, բանտային կյանքը, Աշոտների դպրոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմի հարցը, Տեր-Պետրոսյանի հրաժարականը, Բաքու այցը, բանտային կյանքը, Աշոտների դպրոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է Լուսավորության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։

Նա խոսել է մասնագիտության ընտրությունից և կարիերայից։ Բլեյանը պատմել է, թե ովքեր են մեծ ազդեցություն ունեցել իր քաղաքական ակտիվության և գործունեության առաջին տարիների վրա։

Մանրամասներ է պատմել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման և կայացման պատմությունից և գործիչներից։

Նա ներկայացրել է հայ և ադրբեջանցի ժողովուրդրներին ուղղված իր նախաձեռնությունը և Բաքու կատարած միայնակ այցը։ Խոսել է նաև քաղբանտարկյալ եղած ժամանակահատվածի և նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակի մասին։

Բլեյան խոսել է իր նախասիրություններից. Թումանյանի և Կոմիտասի հանդեպ իր համակրանքից, առավոտը շատ վաղ արթնանալուց և իր երեխաների հետ աշխատանքից։

Նախկին նախարարը հաղորդման վերջում անդրադարձել է կրթության խնդիրներին և իր պատկերացումներին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել կրթության կազմակերպման ձևի և բովանդակության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment