ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմացրել է հանրությանը արտաքինի փոփոխությամբ։ Համացանցում լայնորեն տարածվում են նրա լուսանկարները, որոնցում նկատելի է, որ սպիտակատառն մազերի երանգը փոխարինվել է ավելի մուգ գույնով։
New York Post-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդի նոր կերպարն առաջինը նկատել են օդանավակայանում, երբ նա ժամանելիս է եղել Նյու Ջերսիի գոլֆ-ակումբ: Սոցցանցերում արդեն ակտիվորեն քննարկում են Թրամփի նոր սանրվածքն ու մազերի գույնը: