Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Ջոհեյրի Մոլան դարձել է «Միսս աշխարհ 2026» մրցույթի հաղթող, հայտնում է The people-ը։
73-րդ մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Վիետնամի Նյաչանգ քաղաքում։ Մոլան հաղթել է աշխարհի 110 այլ երկրի ներկայացուցիչների։ Առաջին փոխչեմպիոն է դարձել Իսպանիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռեյնեսը, երկրորդը՝ Մալայզիան ներկայացնող Թանուսիա Չեթին։
24-ամյա Մոլան մասնագիտությամբ բիզնեսի կառավարման և ադմինիստրացիայի մասնագետ է, աշխատում է նաև որպես ուսուցիչ և մոդել։ Նա իրականացնում է Voices of Tomorrow սոցիալական ծրագիրը, որի նպատակն է երեխաներին և երիտասարդներին կրթության ու ինքնազարգացման հնարավորություններ տրամադրել։
Մոլայի հաղթանակը Դոմինիկյան Հանրապետության համար երկրորդն է «Միսս աշխարհի» պատմության մեջ։ Երկիրն առաջին անգամ մրցույթում հաղթել էր 44 տարի առաջ՝ 1982 թվականին, երբ թագը նվաճել էր Մարիասելա Ալվարեսը։
2025 թվականին «Միսս աշխարհ» էր դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Օփալ Սուչատա Չուանգսրին։
