«Հնարավոր է՝ Քոնգրեսի ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային». Հակոբ Բադալյան

«Հնարավոր է՝ Քոնգրեսի ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կրեմլում Պուտինի հետ Ուիթոքֆի և Քուշների բանակցության արդյունքի մասին խոսելը դժվար է, որովհետև այդպիսի բանակցության արդյունքը լինում է թերևս օրերի, շաբաթների, իսկ գուցե ամիսների ընթացքում։ Հնարավոր չէ տեսնել այդ արդյունքը մի քանի ժամ անց։ Կարող ենք դիտարկել հայտարարությունները, և այդ իմաստով հետաքրքության է արժանի Պուտինի օգնական Ուշակովի խոսքը։ Մասնավորապես այն հատվածը, երբ նա նշում է, որ ռուսական կողմը հայտնել է պատերազմի բոլոր նպատակներին հասնելու վստահություն։

Հետաքրքիր ձևակերպում է, որովհետև թողնում է տպավորություն, թե Ուիթքոֆն ու Քուշները հարցրել են՝ կհասնե՞ք նպատակներին, ռուսական կողմն էլ հայտնել է վստահություն, որ՝ կհասնեն։

Իհարկե հարցնելու մասին արձանագրումն անում եմ այսպես ասած պատկերավոր իմաստով։ Հազիվ թե լիներ այդպիսի ուղիղ հարց, բայց ըստ երևույթին այդտեղ է եղել ուկրաինական թեմայով ինտրիգը։

Հնարավոր է, որ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի որոշակիորեն ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային, առնվազն իմիտացիոն տրամաբանությամբ, ինչը իհարկե այդուհանդերձ կենթադրի գործնականում նվազագույն ակտիվացում և ավելացում։ Մեծ հավանականությամբ, Մոսկվա այցի բուն հարցը եղել է հենց դա՝ իրազեկել անելիք քայլերի մասին, միաժամանակ հասկանալ, թե Մոսկվան դրանք որքանով կդիտի պայմանավորվածությունների խախտում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment