Բաքուն և Թեհրանը քննարկել են տարանցիկ նախագծերն ու նավթի և գազի ոլորտում համագործակցությունը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է Աղբանդի ուղղությամբ երկաթուղու շինարարությունը։
Մուստաֆաևի խոսքով՝ եթե Իրանի տարածքում նախատեսված շինարարական աշխատանքները ևս ավարտին հասցվեն, երթուղին զգալիորեն կավելացնի երկու երկրների տարանցիկ ներուժը։
