
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ռումբի պատճառով Գերմանիայում տարհանվում է ավելի քան 5000 մարդ։ Զինամթերքը հայտնաբերվել է Բալթիկ ծովի ափին գտնվող Կիլ քաղաքում։
Դիտրիխսդորֆի տարածքում հայտնաբերվել է մոտավորապես 250 կգ քաշով ամերիկյան ավիառումբ։ Մասնագետները այժմ պատրաստվում են այն վնասազերծել։