Երևանում հրդեհի պատճառով տարհանել են շենքի բնակիչներին – armeniatoday.am

Սեպտեմբերի 6-ին Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով փրկարարները շենքից տարհանել են բնակիչներին, հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

Հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։ ՆԳՆ-ի տվյալներով՝ այրվել է բնակարանի մոտ 8 քմ հատվածը և շուրջ 10 գծամետր մալուխ։

Ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 08։00-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։26-ին, մարվել՝ 08։37-ին։

Երեք քաղաքացու հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել։

Leave a Comment