Իրանական M/T Kylo նավթատարը խորտակվել է Օմանի ծոցում՝ նախօրեին ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածներից հետո, հայտնել է BBC-ին՝ հղում անելով ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։
Նշվում է, որ նավում հրդեհ է բռնկվել, ինչից հետո այն կողաշրջվել և խորտակվել է։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ հարվածներից առաջ անձնակազմին հրահանգվել էր լքել նավը։
Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի հետ կապվող վեց առևտրային նավի, այդ թվում՝ Օրմուզի նեղուցում և Պարսից ծոցում գտնվող երեք նավթատարի։
Սեպտեմբերի 5-ին ամերիկացի զինվորականները հարվածել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապվող երեք նավթատարի։ CENTCOM-ի պնդմամբ՝ գործողությունը հաջորդել էր ամերիկյան ավիակրի և հրթիռային էսկադրային ականակրի ուղղությամբ Իրանի արձակած բալիստիկ հրթիռներին։ Ամերիկյան նավերը չեն վնասվել, ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չկան։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ սկսվել են փետրվարի 28-ին։ Հունիսին կողմերը հրադադարի վերաբերյալ համաձայնության էին հասել։ Հուլիսից հակամարտությունը կրկին սրվել է՝ ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների ու Օրմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին։
